Գլենդեյլում տեղի է ունեցել երգչուհի Արաքս Մանսուրյանի բարեգործական համերգը![]() 19 հոկտեմբերի 2012 - 10:50 AMT PanARMENIAN.Net - Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսության նախաձեռնությամբ Գլենդեյլում տեղի ունեցավ մեծանուն երգչուհի Արաքս Մանսուրյանի բարեգործական համերգը, որին մասնակցեց նաև նրա աշակերտուհի, ավստրալացի հանրահայտ օպերային երգչուհի Լիզա Բելլը: Այս մասին հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը: Համերգին ներկա էին ամերիկահայ երաժշտասերներ, արվեստագետներ և օտարազգի հյուրեր: Համերգի ընթացքում ՀՀ գլխավոր հյուպատոս Գրիգոր Հովհաննիսյանը հայտարարեց, որ երգչուհիները Լոս Անջելեսից մեկնելու են Երևան, որտեղ ՀՀ առաջին տիկնոջ հովանու ներքո կայանալիք բարեգործական համերգի հասույթը ուղղվելու է Հայաստանում քաղցկեղով հիվանդ երեխաների բուժման նպատակին: Ավստրալացի հայտնի սոպրանո Լիզա Բելլի բարեգործական ուղևորությունը Հայաստան ողջունել է այդ երկրի վարչապետ Ջուլյա Գիլարդը: Նա նշել է. «Հպարտությամբ լսեցի, որ համերգից գոյացած հասույթը կուղղվի Հայաստանում քաղցկեղով տառապող երեխաների բուժման նպատակին: Ավստրալիան գնահատում է Հայաստանի հետ բարեկամությունը, մենք երկրի ներսում, ունենք հաջողակ հայ համայնք, որը հպարտ է իր ժառանգությամբ և ազատության համար մղած պայքարի ճանապարհով»:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |