Յոզեֆ Բլատերը կարգելափակի Ջիբրալթարի անդամակցումը ՖԻՖԱ-ին

Յոզեֆ Բլատերը կարգելափակի Ջիբրալթարի անդամակցումը ՖԻՖԱ-ին

PanARMENIAN.Net - Իսպանական կառավարությանն առընթեր Սպորտի գերագույն խորհրդի նախագահ Միգել Կարդենալը Ցյուրիխում ՖԻՖԱ-ի ղեկավար Յոզեֆ Բլատերի հետ հանդիպման ժամանակ հասել է ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի ղեկավարի համաձայնությանը` ՖԻՖԱ-ին Ջիբրալթարի անդամակցումն արգելափակելու համար, հաղորդում է AS-ը: Բլատերը պատճառաբանել է իր որոշումը նրանով, որ Ջիբրալթարը ՄԱԿ-ի կողմից ճանաչված անկախ պետություն չէ:

1830-ին Ջիբրալթարը դադարել է լինել իսպանական տարածք` անցնելով Մեծ Բրիտանիայի հսկողության տակ որպես գաղութ: 1967-ին Ջիբրալթարի բնակիչները հանրաքվեում քվեարկել են Միացյալ Թագավորության կազմում մնալու օգտին:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---