FIFA-ն դժգոհ է Բրազիլիայի նախապատրաստումից Կոնֆեդերացիաների գավաթի անցկացմանը

FIFA-ն դժգոհ է Բրազիլիայի նախապատրաստումից Կոնֆեդերացիաների գավաթի անցկացմանը

PanARMENIAN.Net - FIFA գլխավոր քարտուղար Ժերոմ Վալկեն հայտարարել է, որ Ֆուտբոլի ասոցիացիաների միջազգային ֆեդերացիայի ղեկավարությունը դժգոհ է Բրազիլիայի նախապատրաստումից Կոնֆեդերացիաների գավաթի անցկացմանը, որը կանցնի 2013թ. հունիսի 15-30-ը:

«Նման արագության դեպքում մենք չենք հասցնի վեց մարզադաշտ կառուցել մինչ Կոնֆեդերացիաների գավաթի մեկնարկը: Մարզադաշտերից ոչ մեկը դեռևս պատրաստ չի ընդունել մրցաշարը»,-հայտարարել է FIFA գլխավոր քարտուղարը, հայտնում է Inside World Football-ը:

Նշենք, որ մինչ FIFA հանձնաժողովի հաջորդ այցը Բրազիլիան պետք է ավարտի աշխատանքների 80 տոկոսը:

Կոնֆեդերացիաների գավաթ-2013-ը պետք է անցնի վեց մարզադաշտերում՝ Ֆորտալեզեի, Ռեսիֆիի. Սալվադորի, Բրազիլիայի, Բելու Օրիզոնտիի և Ռիո դը Ժանեյրոյի:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---