Վթար Վանաձորում. վարորդը մահացել է

Վթար Վանաձորում. վարորդը մահացել է

PanARMENIAN.Net - Երեկ Վանաձորում ճանապարհատրանսպորտային վթար է եղել: Ինչպես հայտնում են Արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական ջոկատը: Դեռևս չբացահայտված հանգամանքներում «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և բախվել ճամփեզրի ծառին։ Պատահարի հետևանքով վարորդ` 1991 թ. ծնված Գևորգ Ոսկանյանը ստացել է տարբեր մարմնական վնասվածքներ և արգելափակվել ավտոմեքենայում:

Փրկարարները Գ. Ոսկանյանին դուրս են բերել ավտոմեքենայից և տեղափոխել Վանաձորի բժշկական կենտրոն։ Որտեղ վերջինս, գիտակցության չգալով, մահացել է:

Փրկարարական աշխատանքներ կատարելիս վնասվածք է ստացել մարզային փրկարարական ջոկատի օղակի հրամանատար, ենթասպա Համլետ Ամիրխանյանը: Նա տեղափոխվել է Վանաձորի բժշկական կենտրոն: Փրկարարը, ստանալով համապատասխան բուժօգնություն, դուրս է գրվել:

Վթար Վանաձորում. վարորդը մահացել է

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---