Որտե՞ղ են տեղակայվելու Թուրքիայի դեմ ուղղված ռուսական С-400-ը, գուցե՞ Հայաստանում

Որտե՞ղ են տեղակայվելու Թուրքիայի դեմ ուղղված ռուսական С-400-ը, գուցե՞ Հայաստանում

PanARMENIAN.Net - Թուրքական «Հյուրիեթը» հոկտեմբերի 17-ին գրել էր, թե Ռուսաստանը սկսել է իր հարավային սահմաններին տեղակայել С-400 հրթիռներով հագեցած ՀՕՊ նոր համալիրները, հայտնում է «Ասաիական թղթակիցը»: Ըստ պարբերականի, դա Ռուսաստանի պատասխանն է Թուրքիայում ՆԱՏՕ հակահրթիռային պաշտպանության համակարգի օբյեկտի տեղակայմանը:

ԶԼՄ-ները բերում են ՌԴ զինված ուժերի գնդապետ, Հարավային զինվորական շրջանի մամլո ծառայության պետ Իգոր Գորբուլի հայտարարությունն այն մասին, որ С-400 զենիթա-հրթիռային համալիրները կտեղակայվեն մինչև 2012 թվականի ավարտը:

Հաշվի առնելով, որ Ռուսաստանը ցամաքային սահման չունի Թուրքիայի հետ, չի բացառվում, որ С-400 կտեղակայվեն նաև Հայաստանի տարածքում, որտեղ գտնվում է 102-րդ ռուսական ռազմակայանը:

Վերջերս կտրուկ սրվել են Թուրքիայի ու Սիրիայի հարաբերությունները: Մասնավորապես, անցած շաբաթ Թուրքիան վայրէջք պարտադրեց Մոսկվայից Դամասկոս ուղևորվող օդանավին, որը 35 ուղևոր էր տեղափոխում: Սիրիայի տրանսպորտի նախարարն այդ գործողություններն օդահենություն անվանեց:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---