Արգենտինայի դեսպանը պատմեց հայ գործարարներին երկրի ներդրումային հնարավորությունների մասին19 հոկտեմբերի 2012 - 13:04 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 19-ին Երևանում մեկնարկել է հայ– արգենտինյան առևտրատնտեսական համաժողովը, որի կազմակերպիչներն են Հայաստանի Առևտրաարդյունաբերական պալատը և Հայաստանում Արտենգինայի դեսպանատունը: «Այդ ֆորումի նպատակն է ծանոթացնել հայ գործարարներին Արգենտինայի տնտեսության և ներդրումային դաշտի հետ` ապրանքների այն խմբերը բացահայտելու համար, որոնք մրցունակ կլինեն արգենտինական շուկայում»,- ասել է ՀՀ ԱԱՊ նախագահ Մարտին Սարգսյանը: Նրա խոսքով, Արգենտինայի հետ առևտրատնտեսական հարաբերությունները սկսել են զարգանալ Հայաստանի անկախացման տարում, երբ առաջին ներդրողը եղավ արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանը: «Ցավոք սրտի, երկրների միջև հարաբերություններն անհավասարաչափ են զարգանում. արգենտինական ներդրումների ծավալը Հայաստանի տնտեսության մեջ կազմել է 200 մլն դոլար, ինչը չի կարելի ասել հակառակի մասին»,- հավելել է նա: Իր կողմից Հայաստանում Արգենտինայի դեսպան Դիեգո Էռնեստո Ալվերես Ռիվարոն հանդես է եկել զեկույցով` ներկայացնելով Արգենտինայի տնտեսական իրավիճակը և ներդրումային հնարավորությունները: Ինչպես հաղորդել է դեսպանը, 2011-ին Արգենտինայի ՀՆԱ-ն ավելացել է 8,9 տոկոսով, ընդ որում աճը մեծ մասամբ գրանցվել է ծառայությունների ոլորտում` 9,1 տոկոս, քան ապրանքների ոլորտում` 7,4 տոկոս: Դրա հետ կապված նա հավելել է, որ գործազրկության մակարդակը կազմել է 6,7 տոկոս, իսկ երկրում սպառողական գների ինդեքսը 2011-ին 2010-ի համեմատ ավելացել է 10,9 տոկոսով: Ինչ վերաբերվում է արտահանման ծավալներին, ապա 2011-ին դրանք կազմել են ավելի քան 84 մլրդ դոլար (24 տոկոս աճ), իսկ ներկրման ծավալները 2011-ին 2010-ի համեմատ ավելացել են 31 տոկոսով` կազմելով ավելի քան 73 մլրդ դրամ: «Արգենտինայի տնտեսությունը զերծ չի մնացել համաշխարհային տնտեսական ճգնաժամի ազդեցությունից, որը կրճատել է ՀՆԱ աճը 4.4 տոկոսով 2012-ին և 4 տոկոսով` 2013-ին»,- ասել է նա: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ |