Ստեփանակերտում ևս «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն կհիմնադրվի

Ստեփանակերտում ևս «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն կհիմնադրվի

PanARMENIAN.Net - Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 18-ին ընդունել է ամերիկահայ բարերարներ Սեմ և Սիլվա Սիմոնյաններին ու նրանց ուղեկցող անձանց:

Հանդիպման ընթացքում քննարկվել են մայրաքաղաք Ստեփանակերտում «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի հիմնադրման հետ կապված հարցեր:

Նախագահ Սահակյանը նշել է, որ նման կենտրոնի առկայությունն Արցախում հանդիսանում է ինտելեկտուալ ոլորտում ներդրումների լավագույն տարբերակներից մեկը, որը մեծ խթան կհանդիսանա հանրապետությունում տեղեկատվական տեխնոլոգիաների և մատաղ սերնդի մտավոր կարողությունների զարգացման համար:

Երկրի ղեկավարը ընդգծել է, որ այս նախագիծը նաև Հայրենիք-Սփյուռք համագործակցության վառ դրսեվորում է:

Հանդիպմանը մասնակցում էին վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք, հայտնում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---