Աթենքում նշել են «Հայաստան» համահայկական հիմնադրամի 20-ամյակը![]() 19 հոկտեմբերի 2012 - 13:08 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 17-ին Աթենքի «Լեդրա Մարիոթ» հյուրանոցի սրահում Հունաստանում ՀՀ դեսպանության հովանու ներքո տեղի ունեցավ «Հայաստան» համահայկական հիմնադրամի 20-ամյակին նվիրված հանդիսությունը` կազմակերպված հիմնադրամի Հունաստանի մասնաճյուղի կողմից: Ինչպես հայտնում է ԱԳՆ մամլո ծառայությունը, ողջույնի խոսքով հանդես եկավ Հունաստանում ՀՀ դեսպան Գագիկ Ղալաչյանը, որն իր ելույթում ընդգծեց հիմնադրամի ստեղծման եւ գործունեության բացառիկ կարեւորությունը Հայաստանի, Արցախի ու համայն հայության համար: Հիմնադրամի Հունաստանի հանձնախմբի ատենապետ Վաչե Տեր-Կարապետյանը ներկայացրեց հիմնադրամի անցած ուղին, մասնավորապես` Հունաստանի մասնաճյուղի կողմից իրականացված աշխատանքներն ու առաջիկա ծրագրերը: Հունահայ համայնքի 10 նշանավոր բարերարներին հանձնվեցին «Հայաստան» համահայկական հիմնադրամի պարգեւները: Ներկաներին ցուցադրվեց 2 տեսահոլովակ հիմնադրամի մասին: Հավաքվածների առջև ելույթ ունեցավ հայտնի կիթառահար Հակոբ Քոլանյանը: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |