Հայաստանում ուղևորափոխադրում իրականացնող որոշ ընկերություններ նոր ավտոբուսներ ձեռք բերելու համար դիմել են «Հյունդայի» ընկերությանը![]() 19 հոկտեմբերի 2012 - 14:30 AMT PanARMENIAN.Net - Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է «Հյունդայի» ընկերության ներկայացուցիչների հետ: Ներկայացնելով Երևանի տրանսպորտի զարգացման հայեցակարգի ընդհանուր ուղղությունները` քաղաքապետ Տարոն Մարգարյանն ընդգծել է, որ ներկայում շարունակվում է միկրոավտոբուսները մեծ տեղատարողությամբ ավտոբուսներով փոխարինելու գործընթացը: Այս մասին PanARMENIAN.Net ին հայտնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: «Այժմ ընթացքի մեջ է Երևանի ներքաղաքային միկրոավտոբուսային կանոնավոր փոխադրումների երթուղիների մրցույթների անցկացումը: Ուղևորափոխադրում իրականացնող որոշ ընկերություններ դիմել են «Հյունդայի» ընկերությանը նոր ավտոբուսներ ձեռք բերելու համար և կարևոր է, որպեսզի դրանք ժամանակացույցի համաձայն ներկրվեն Երևան և հանձնվեն շահագործման»,-նշել է քաղաքապետ Տարոն Մարգարյանն ու ընդգծել, որ հաջող համագործակցությունը կնպաստի, որպեսզի հետագայում ևս ծավալվի փոխշահավետ և արդյունավետ գործակցություն: Շնորհակալություն հայտնելով հանդիպման համար` «Հյունդայի» ընկերությանը ԱՊՀ և Կենտրոնական Եվրոպայի մասով տնօրենի օգնական Ռոյ Կվոնը վստահեցրել է, որ ընկերության կողմից կարվի հնարավոր ամեն ինչ` պայմանավորվածության համաձայն առաքումը ապահովելու համար: «Երևանը մեզ համար լավ գործընկեր է և մենք հույս ունենք զարգացնելու հարաբերությունները` շարունակելով փոխգործակցության ծրագրերը»,-ընդգծել է Ռոյ Կվոնը: Քաղաքապետ Տարոն Մարգարյանն առաջարկել է նաև Երևանում ստեղծել Հյունդայի ավտոբուսների վերանորոգման և սպասարկաման բազա: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |