ՀԱՅԱՍՏԱՆԸ ԵՎ ԳԵՐՄԱՆԻԱՆ ԿՔՆՆԱՐԿԵՆ 2005-5006 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐԸ15 ապրիլի 2005 - 12:48 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 18-20-ը Գերմանիայում կկայանան հայ-գերմանական միջկառավարական բանակցությունները, որտեղ Հայաստանը կներկայացնի Ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Վարդան Խաչատրյանի գլխավորած պաշտոնական պատվիրակությունը: Բանակցությունների ընթացքում կողմերը 2005-2006 թվականների ֆինանսական համագործակցության շրջանակներում կքննարկեն առաջարկներ ու ծրագրեր: Գերմանիայի կառավարության հետ Հայաստանն արդեն մի քանի տարի իրակա֊նաց֊֊նում է հանրապետության էներգետիկայի, ջրային ոլորտի եւ ֆինանսական հատվածի զարգացմանն ուղղված ծրագրեր: Կողմերը կքննարկեն վերոնշյալ ոլորտներում համագործակցության զարգացման հետագա ծրագրերը: Հայկական պատվիրակությունը մտադիր է հանդիպել ԳԴՀ տնտեսական զարգացման նախարարության, Վերականգնման վարկերի բանկի, ինչպես նաեւ Գերմանիայի տեխնիկական համագործակցության ընկերության ներկայացուցիչների հետ: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |