Խուան Մարտին Դել Պոտրոն կարող է բաց թողնել Դևիսի գավաթի Գերմանիայի հետ խաղը![]() 19 հոկտեմբերի 2012 - 15:02 AMT PanARMENIAN.Net - Արգենտինացի թենիսիստ Խուան Մարտին Դել Պոտրոն կարող է բաց թողնել Դևիսի գավաթի Գերմանիայի հետ խաղը, որը տեղի կունենա 2013թ. փետրվարի 1-3-ը: Արգենտինայի թենիսի ֆեդերացիայի ղեկավարությունն ու հավաքականի ավագ Մարտին Հայտեն դեռ չեն հերքում այս հարցի շուրջ թենիսիստի հետ զրույցի փաստը: Դել Պոտրոյի համար Գերմանիայի հետ խաղին մասնակցելուց հրաժարվելու համար կարող է հիմք ծառայել այն, որ հանդիպումն անցնելու է գրունտային կորտերում, իսկ մարզիկն այդ ժամանակահատվածում մտադիր է կենտրոնանալ գարնանային հարդային մրցաշարերին նախապատրաստվելու վրա, հայտնում է gotennis.ru-ն: Նշենք, որ վնասվածքի պատճառով ավելի քան երկու ամիս է մրցումների չի մասնակցում Դավիթ Նալբանդյանը: Դեռ հայտնի չէ, կկարողանա արդյոք Դավիթ Նալբանդյանն օգնել հավաքականին Գերմանիայի հետ խաղում: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |