ՌԴ ԱԳՆ. Առաջիկայում կայանալիք Նալբանդյան-Մամեդյարով հանդիպումը զուտ Ֆրանսիայի նախաձեռնությունը չէ19 հոկտեմբերի 2012 - 15:37 AMT PanARMENIAN.Net - «Առաջիկայում կայանալիք Նալբանդյան-Մամեդյարով հանդիպումը զուտ Ֆրանսիայի շնորհքը չէ»,-հայտարարել է ՌԴ ԱԳՆ հատուկ ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը՝ մեկնաբանելով այն կարծիքը, թե ղարաբաղյան կարգավորման բանակցություններում նախաձեռնությունը ստանձնել է Ֆրանսիան: Նա ասել է, որ խնդրի կարգավորման ուղղությամբ գործում է «եռյակը», այսինքն ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրները՝ ԱՄՆ-ն, Ֆրանսիան և Ռուսաստանը: «ԵԱՀԿ ՄԽ բոլոր երեք երկրները հավասար չափով են նախաձեռնություն դրսևորում: Հանդիպումը Ադրբեջանի ու Հայաստանի ԱԳ նախարարների միջև համաձայնեցված է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ: Հնարավոր է, նրանք են առաջարկել հանդիպումն անցկացնել Ֆրանսիայում: Բանակցությունների շարունակությունը համանախագահ երկրների համատեղ աշխատանքի արդյունքն է»,-ասել է նա: Լուկաշևիչը հայտնել է, որ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը տեղի կունենա ամսվա վերջում. «Դեռ հայտնի չէ, թե որտեղ այն կկայանա: Հանդիպման արդյունքից կախված ԵԱՀԿ ՄԽ համանախագահները կայցելեն տարածաշրջան: Մոսկվան սատարում է երկխոսությանը Ադրբեջանի ու Հայաստանի միջև: Ամենակարևորը բանակցությունների շարունակությունն է», հայտնում է «ԱՊԱ»-ն: ՀՀ ԱԳՆ-ում Նալբանդյանի ու Մամեդյարովի հանդիպումը մեկնաբանելու PanARMENIAN.Net ի թղթակցի խնդրանքին պատասխանեցին, որ «պատշաճ ժամկետներում կտեղեկացնեն ԱԳ նախարարի առաջիկա այցերի մասին»: Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ |