ՎԱՐԴԱՆ ՕՍԿԱՆՅԱՆԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ԵԱՀԿ ՄԻՆՍԿԻ ԽՄԲԻ ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ՀԵՏ

PanARMENIAN.Net - Այսօր Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը Լոնդոնում հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Յուրի Մերզլյակովի (Ռուսաստան), Սթիվեն Մաննի (ԱՄՆ) եւ Բեռնար Ֆասյեի (Ֆրանսիա) հետ, տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Պրագյան գործընթացին առնչվող հարցեր: Հանդիպման նպատակը Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների` ընթացիկ տարվա մայիսին նախատեսված հնարավոր հանդիպման նախապատրաստումն է: Վարդան Օսկանյանը Երեւան կվերադառնա այսօր երեկոյան:
 Ուշագրավ
---