Google-ը սպառնացել է որոնման համակարգից հանել ֆրանսիական մեդիաների կայքերը![]() 19 հոկտեմբերի 2012 - 16:03 AMT PanARMENIAN.Net - ԳԴՀ կառավարությունը ներկայացրել է օրինագիծ, որի համաձայն Google-ը պետք է հատկացումներ տրամադրի գերմանական հրատարակչություններին Google-ը սպառնացել է որոնման համակարգից հեռացնել ֆրանսիական մեդիաների կայքերը: Նման միջոցը կարող է պատասխան դառնալ Ֆրանսիայի իշխանությունների նախաձեռնությանը` ինտերնետում որոշակի էջեր մուտք գործելու վրա հարկ սահմանելու մասին: Ավելի վաղ ԳԴՀ կառավարությունը ներկայացրել է օրինագիծ, որի համաձայն երկրի խորհրդարանի կողմից հավանության արժանանալու դեպքում Google-ը պետք է հատկացումներ տրամադրի գերմանական հրատարակչություններին` ինտերնետում նրանց հոդվածներում հղումներ նշելու համար: Պաշտոնյաներն ասում են, որ խոսքը գնում է «հեղինակային իրավունքի տարրական ճանաչման մասին»: Ֆրանսիայի իշխանությունները որոշել են աջակցել գործընկերների նախաձեռնությանը: Իր հերթին, Google-ի ղեկավարությունը նման մեկնաբանության հետ կտրականպես համաձայն չէ: Google-ը նշում է, որ տրամադրում է նյութերի հղումներ, որոնք արդեն հասանելի են, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |