Էդիկ Մինասյան. Հայ Դատի որոշումը` Ամերիկայի նախագահական ընտրություններում չսատարել թեկնածուներից ոչ մեկին, սթափեցնող քայլ է![]() 19 հոկտեմբերի 2012 - 15:40 AMT PanARMENIAN.Net - Հայ Դատի որոշումը` Ամերիկայի նախագահական ընտրություններում չստարել թեկնածունեից ոչ մեկին, սթափեցնող քայլ է: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց ԵՊՀ Պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանը: Թե այս որոշումը որքանով կսթափեցնի Ամերիկայի նախագահի թեկնածուներին, Էդիկ Մինասյանը հստակ ասել չի կարող: Սակայն, ըստ բանախոսի` պասիվ մասնակցությունը կամ չեզոք դիրքը այնքան էլ հեռանկարային չեն: «Եթե երկուսին էլ անտեսեք, մենք ի՞նչ ենք շահելու»,- հարցնում է ԵՊՀ Պատմության ֆակուլտետի դեկանը: Միևնույն ժամանակ նա հիշեցնում է, որ նախագահի թեկնածուներից ոչ մեկը չկատարեց նախընտրական իր խոստումը և ահդպես էլ չարտասանեց «ցեղասպանություն» բառը: Էդիկ Միանասյանն առաջարկում է ճանաչողությունից անցնել պահանջատիրության, անցնել գործնական քայլերի և դիմել միջազգային ատյաններ: Հիշեցնենք, որ Ամերիկայի Հայ համայնքը հայտարարել է, որ նախագահական ընտրություններին չի աջակցելու ոչ Օբամային, ոչ էլ մյուս թեկնածուին, քանի որ հոգնել են Հայոց Ցեղասպանությունը` հայ համայնքի քվեները ստանալու միջոց օգտագործող և սեփական խոստումները մոռացող թեկնածուներից: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |