Փհենյանը սպառնացել է Սեուլին ռազմական հարված հասցնել սադրիչ թռուցիկներ տարածելու դեպքում

Փհենյանը սպառնացել է Սեուլին ռազմական հարված հասցնել սադրիչ թռուցիկներ տարածելու դեպքում

PanARMENIAN.Net - Հյուսիսային Կորեայի իշխանությունները ուրբաթ օրը հայտարարել են, որ կրակ կարձակեն Հարավային Կորեայի տարածքի վրա, եթե Սեուլը կրկին նրանց տարածք ուղարկի սադրիչ թռուցիկներ, հաղորդում է Ռոյթերս գործակալությունը` մեջբերելով Կորեային կենտրոնական հեռագրային գործակալությունը:

Ինչպես ասվում է գործակալության հաղորդագրությունում, եթե թռուցիկներն ընկնեն ԿԺԴՀ տարածք, երկիրը «առանց զգուշացնելու անողորմ ռազմական հարված» կհասցնի Հարավային Կորեային:

Հարավային Կորեան հոգեբանական պատերազմ է մղում ԿԺԴՀ հետ 2008-ից, երբ իշխանությունը գլխավորեց նախագահ Լի Մեն Բակը:

Ինչպես հայտնի է, 2011-ին տարածված թռուցիկներում հաղորդվել է հակակառավարական ցույցերի մասին, որոնք համակել են Հյուսիսային Աֆրիկայի և Մերձավոր Արևելքի երկրները, ինչպես նաև պարունակել են հյուսիսկորեական ռեժիմը տապալելու կոչեր:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---