ՀՀ ՊՆ. ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԶԼՄ-ՆԵՐԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆՆ ԱՅՆ ՄԱՍԻՆ, ՈՐ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՁԵՌՔ Է ԲԵՐԵԼ «ԱԿԱՑԻԱ» ԻՆՔՆԱԳՆԱՑ ՀՐԱՆՈԹՆԵՐ, ԶԱՌԱՆՑԱՆՔ Է16 ապրիլի 2005 - 08:16 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի պաշտպանության մամուլի քարտուղար գնդապետ Սեյրան Շահսուվարյանը «զառանցանք է» անվանել ադրբեջանական ԶԼՄ-ների տեղեկատվությունն այն մասին, որ վերջերս 152 միլիմետրամոց ինքնագնաց «Ակացիա» հրանոթների 16 միավոր անօրինականորեն տեղափոխվել են Հայաստան Ախալքալակի ռուսաստանյան ռազմակայանից եւ տեղակայվել են Հայաստանի Նոյեմբերյանի շրջանում, տեղեկացնում է «Արմինֆո» գործակալությունը: Ս. Շահսուվարյանը հայտարարել է, որ տվյալ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը: Տեղեկատվությունը նախօրեին տարածել է ադրբեջանական «Թուրան» գործակալությունը` վկայակոչելով «իրազեկ զինվորական աղբյուրները»: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |