Եկեղեցականները քննարկել են բնության և շրջակա միջավայրի պաշտպանության հարցեր![]() 19 հոկտեմբերի 2012 - 16:30 AMT PanARMENIAN.Net - 2013 թ. հոկտեմբերի 30-ից նոյեմբերի 9-ը Հարավային Կորեայի Բուսան քաղաքում տեղի է ունենալու Եկեղեցիների համաշխարհային խորհրդի 10-րդ համաժողովը: Դրան ընդառաջ հոկտեմբերի 11-ից 17-ը Հունաստանի Կոս կղզում տեղի է ունեցել Ուղղափառ Եկեղեցիների ներկայացուցիչների նախապատրաստական խորհրդակցություն: Այս մասին PanARMENIAN.Net ին տեղեկացնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից: Խորհրդակցությանը մասնակցում էին 37 միտրոպոլիտներ, արքեպիսկոպոսներ և եպիսկոպոսներ, վարդապետներ և քահանաներ, ինչպես նաև աշխարհիկ աստվածաբաններ Ուղղափառ և Արևելյան Ուղղափառ Եկեղեցիներից: Լսվել են բանախոսություններ խաղաղության և մարդու իրավունքների, բնության և շրջակա միջավայրի պաշտպանության և այլ թեմաներով, ինչպես նաև քննարկվեցին Եկեղեցիների համաշխարհային խորհրդի 10-րդ համաժողովին առնչվող կազմակերպչական հարցեր: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |