ԻՐԱՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԵՍՊԱՆԸ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐԵՐ Է ՀԱՆՁՆԵԼ ԵՐԿՐԻ ՆԱԽԱԳԱՀ ՄՈՀԱՄՄԵԴ ՀԱԹԱՄԻԻՆ

PanARMENIAN.Net - Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի դեսպան Կարեն Նազարյանն իր հավատարմագրերն է հանձնել ԻԻՀ նախագահ Մոհամմեդ Խաթամիին, տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը: Հանդիպուման ընթացքում հայ դիվանագետը ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի անունից շնորհակալություն է հայտնել հայ-իրանական հարաբերություններին մշտապես մեծ ուշադրություն հատկացնելու համար: Դեսպանը նշել է, որ Իրանի ղեկավարի Հայաստան կատարած այցելությունը պատմական էր քաղաքական եւ տնտեսական առումներով: Մոհամմադ Հաթամին իր հերթին բարձր է գնահատել հայ-իրանական հարաբերությունների նշանակությունը` ընդգծելով Իրանում հայերի նկատմամբ հատուկ հարգանքը, վստահություն է հայտնել, որ երկու երկրների միջեւ առկա հիմնարար ծրագրերը կյանքի կկոչվեն համատեղ ջանքերով: Հանդիպման ավարտին Իրանի նախագահը խնդրել է իր ջերմ ողջույնները հաղորդել ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանին:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---