Հոկտեմբերի 21-ից 27-ը Երևանում կանցկացվի «Նռան հատիկ» 12-րդ մանկապատանեկան թատերական փառատոնը

Հոկտեմբերի 21-ից 27-ը Երևանում կանցկացվի «Նռան հատիկ» 12-րդ մանկապատանեկան թատերական փառատոնը

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 21-ից 27-ը Երևանում կանցկացվի «Նռան հատիկ» 12-րդ մանկապատանեկան թատերական փառատոնը: Ինպես մամուլի ասուլիսի ժամանակ ասաց փառատոնի կազմակերպիչ «Նախաբեմ» կրթամշակութային ասոցիացիայի նախագահ Գարիկ Ղազարյանը, այս տարի փառատոնին մասնակցում է 31 թատերախումբ: Արցախից կմասնակցի 3, Վրաստանից և Իրանից մեկական թատերախումբ: Ղազարյանը նշեց, որ հիմնադրման տարում մասնակցում էին բացառապես երևանյան մանկապատանեկան թատերախմբերը, իսկ այսօր այն ընդգրկում է ՀՀ մարզերը և սփյուռքը: Այս տարի կմասնակցեն Բալահովիտի, Այնթպի, Եղեգնաձորի, Նոր Գեղիի թատերախմբերը: Փառատոնային ներկայացումները ցուցադրվելու են «Մետրո» թատրոնում, Անանիա Շիրակացու անվան ճեմարանի և Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի դահլիճներում: Փառատոնի նպատակն է աջակցել մանկապատանեկան թատերարվեստի զարգացմանը և ավանդույթների ձևավորմանը: Այս տարվա փառատոնը նվիրվելու է հայ գրատպության 500 ամյակին:

 Ուշագրավ
Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
---