ՀԱՍԱՐԱԿԱԾԱՅԻՆ ԳՎԻՆԵԱՅԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿՏՐԱԿԱՆԱՊԵՍ ՀԵՐՔՈՒՄ ԵՆ 6 ՀԱՅ ՕԴԱՉՈՒՆԵՐԻՆ ԲԱՆՏԱՅԻՆ ՎԱՏ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ՊԱՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ16 ապրիլի 2005 - 09:31 AMT PanARMENIAN.Net - Հասարակածային Գվինեայի իշխանությունները կտրականապես հերքել են 6 հայ օդաչուներին բանտային վատ պայմաններում պահելու մասին տեղեկատվությունը, տեղեկացնում է «Ազատություն» ռադիոկայանը: Աֆրիկայում հումանիտար ծրագրեր իրականացնող «Amnesty International» իրավապաշտպան կազմակերպության ղեկավար Կոլավոլե Օլանիան օրերս հայտարարել է, որ բանտարկյալները հյուծված են խոշտանգումներից եւ խրոնիկական հիվանդություններից: Բացի այդ Black Beach բանտի կալանավորներին, այդ թվում նաեւ 6 հայ օդաչուներին սպառնում է սովամահություն, քանի որ բանտի ղեկավարությունը կրճատել է նրանց օրապահիկը: Ի պատասխան այդ հայտարարության Հասարակածային Գվինեայի նախագահի հատուկ խորհրդատու Միգուել Միֆուուն հայտարարել է, որ բանտարկյալները ստանում են բավարար սնունդ, իսկ «Amnesty International»-ը պարզապես ճնշում է գործադրում երկրի իշխանությունների վրա, որպեսզի դատապարտվածներն ազատ արձակվեն»: «Թող գան եւ տեսնեն իրականությունը, ինչպես դա արել է Կարմիր խաչը», - ավելացրել է նա: Հիշեցնենք, որ հայ օդաչուները մեղադրվել են Հասարակածային Գվինեայում պետական հեղաշրջման փորձ կատարելու մեջ եւ անցյալ տարվա նոյեմբերին դատապարտվել են երկարժամկետ ազատազրկման: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |