Ռոման Բերեզովսկի. Ես չեմ հավատում, որ մեզ վրա կրակել են «Դինամոյի» երկրպագուները

Ռոման Բերեզովսկի. Ես չեմ հավատում, որ մեզ վրա կրակել են «Դինամոյի» երկրպագուները

PanARMENIAN.Net - Մոսկովյան «Դինամոյի» դարպասապահ Ռոման Բերեզովսկին կիսվել է ակումբի հերթական աշխատանքային օրվա վերաբերյալ տպավորություններով:

«Մարզումն անսովոր էր, դրանից հետո քննարկվում էին հետևանքները: Երբ կրակում էին անտառի կողմից, դաշտում 5 մարդ էր մնում և ես արդեն չկայի: Կարծում եմ, որ սադրանք է տեղի ունեցել, չեմ կարծում, որ դա կարող էին լինել «Դինամոյի» երկրպագուները: Տխուր է, որ վերջերս մեզ մոտ տհաճություններ են պատահում: Սակայն պետք է հաղթահարել դրանք»,-Բերեզովսկու խոսքը հաղորդում է sovsport.ru-ն:

Հոկտեմբերի 19-ին, մարզման ավարտից հետո, անհայտ անձիք փեյնթբոլից կրակել են թիմի խաղացողների և մարզիչների վրա, ինչից հետո անհետացել են մոտական անտառում:

Դարպասապահը հավելել է նաև, որ դա սպառնալիք էր ֆուտբոլիստների առողջությանը. «Ինչ կլիներ, եթե փամփուշտը դիպչեր որևէ մեկի աչքին կամ քունքին»:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---