ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ ՀՐԱՎԻՐԵԼ Է ԵԽԽՎ ՆԱԽԱԳԱՀԻՆ ՀԱՅԱՍՏԱՆ16 ապրիլի 2005 - 09:50 AMT PanARMENIAN.Net - Հայաստանը մտադիր է մինչեւ ընթացիկ տարվա վերջ ավարտել բոլոր օրենսդրական բարեփոխումները: Այս մասին ԵԽԽՎ նախագահ Ռենե Վան դեր Լինդենի հետ Սանկտ Պետերբուրգում հանդիպման ժամանակ հայտարարել է Հայաստանի խորհրդարանի նախագահ Արթուր Բաղդասարյանը, տեղեկացնում է ՀՀ ԱԺ մամուլի ծառայությունը: Նրա խոսքերով` ներկայումս Հայաստանում իրականացվում են ընտրական եւ սահմանադրական բարեփոխումներ, մասնավորապես, մարդու իրավունքների, տեղական ինքնակառավարման, ինչպես նաեւ դատական եւ գործադիր իշխանությունների ոլորտներում: Ռենե Վան Դեր Լինդենն իր հերթին ողջունել է Հայաստանում իրականացվող բարեփոխումները եւ նշել է, որ գործընթացը պետք է շարունակել Վենետիկի հանձնաժողովի հետ համատեղ եւ եվրոպական չափանիշներին համապատասխան: Հանդիպման ընթացքում կողմերը նաեւ նշել են Հայաստանի եւ Հոլանդիայի միջեւ միջխորհրդարանական կապերի կարեւորությունը, որի առնչությամբ Ա.Բաղդասարյանը հրավիրել է ԵԽԽՎ նախագահին Հայաստան: Ռենե Վան Դեր Լինդենն հրավերն ընդունել է: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |