UNWTO ղեկավարը գոհ է մնացել Երևանում անցած զբոսաշրջության միջազգային համաժողովից![]() 19 հոկտեմբերի 2012 - 18:22 AMT PanARMENIAN.Net - Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղար Տալեբ Ռիֆաիին: Նախագահը կարևորել է Երևանում անցկացված «Համամարդկային արժեքները և մշակութային բազմազանությունը 21-րդ դարում. զբոսաշրջության նշանակությունը» խորագրով միջազգային համաժողովը և բարձր է գնահատել ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության դերը՝ աշխարհում տնտեսության առավել դինամիկ զարգացող ճյուղերից մեկը համարվող զբոսաշրջության զարգացման գործում: Համաժողովի խորագիրը և մասնակիցների ներկայացուցչական կազմը, Հանրապետության ղեկավարի համոզմամբ, վկայում են, որ այն հետաքրքիր, բովանդակալից և օգտակար է եղել բոլոր մասնակիցների համար: Թալեբ Ռիֆաին գոհունակությամբ է փաստել, որ համաժողովի շրջանակներում քննարկումները բավականին արդյունավետ են եղել, միաձայն ընդունվել է Երևանյան հռչակագիր՝ միջմշակութային երկխոսության և մշակութային բազմազանության կարևորության վերաբերյալ: Զրուցակիցները համակարծիք են եղել, որ զբոսաշրջության դերը մեծ է նաև մշակութային ժառանգության, շրջակա միջավայրի պահպանության և միջմշակութային հարաբերությունների ձևավորման գործում: Հանդիպմանը նախագահ Սերժ Սարգսյանը և ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղար Թալեբ Ռիֆաին մտքեր են փոխանակել Հայաստանում զբոսաշրջության զարգացման ուղղությամբ իրականացվող ծրագրերի, այդ ոլորտում մեր երկրում առկա մեծ ներուժի և ոլորտի զարգացման նպատակով Հայաստանի հարաբերական առավելությունների լիարժեք օգտագործման շուրջ: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |