Լահդար Բրահիմին ժամանել է Դամասկոս` ժամանակավոր հաշտեցման առաջարկով

Լահդար Բրահիմին ժամանել է Դամասկոս` ժամանակավոր հաշտեցման առաջարկով

PanARMENIAN.Net - Սիրիայի հարցերով ՄԱԿ-ի և ԱՊԼ-ի հատուկ բանագնաց Լահդար Բրահիմին ժամանել է Դամասկոս` Իդ ալ-Ադհայի ժամանակ ժամանակավոր հաշտության վերաբերյալ առաջարկությամբ: Այս տարի մահմեդական տոնը կսկսվի հոկտեմբերի 26-ին:

Ծրագրվում է, որ շաբաթ օրը Բրահիմին բանակցություններ կվարի Սիրիայի ԱԳ նախարարի հետ, ինչպես նաև հավանաբար, կհանդիպի Բաշար Ասադին:

Բրահիմիի`ժամանակավոր հաշտեցման ծրագիրը գնալով ավելի մեծ աջակցություն է ստանում միջազգային հանրության կողմից. այս նախաձեռնությանը կողմ են հանդես եկել Թուրքիան, Եգիպտոսը, Գերմանիան:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---