2013թ-ից գերմանական ԲՈւՀ-երի շրջանավարտները պրակտիկա կանցնեն Հայաստանի խորհրդարանում![]() 19 հոկտեմբերի 2012 - 20:24 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 19-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ՀՀ-ում ԳԴՀ արտակարգ և լիազոր դեսպան Ռայներ Մորելին: Այս մասին հաղորդում է հայկական խորհրդարանի մամուլի ծառայությունը: Ողջունելով դեսպանին և հաջողություններ մաղթելով նրան իր դիվանագիտական առաքելության մեջ ` ՀՀ ԱԺ նախագահը գոհունակությամբ փաստեց, որ երկու երկրների միջև հարաբերությունները բոլոր ուղղություններով կայուն զարգանում են: Նա բարձր գնահատեց առկա քաղաքական, առևտրատնտեսական և մշակութային փոխգործակցությունը: Հովիկ Աբրահամյանը ուրախությամբ փաստեց, որ միջխորհրդարանական հարաբերությունները ակտիվանում և ամրապնդվում են: Աժ նախագահը անհրաժեշտ համարեց փոխգործակցության ակտիվացումը ոչ միայն երկկողմ այլ նաև բազմակողմ ձևաչափերով: Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` Գերմանիայի դեսպանը կարևորեց երկկողմ հարաբերությունների հետագա զարգացումը և խորացումը, միջխորհրդարանական համագործակցության ակտիվացումը: Նրա խոսքով` Գերմանիան մեծապես կարևորում է Հայաստանի հետ փոխգործակցության զարգացումը տարբեր ուղղություններով: Զրուցակիցները կարևորեցին «Միջազգային խորհրդարանական կրթաթոշակ» ծրագիրը, որը գործում է 1998 թ.-ից, և հայաստանցի բազմաթիվ երիտասարդներ պրակտիկա են անցել Բունդեսթագում: Այս համատեքստում Հովիկ Աբրահամյանը նշեց, որ Գերմանիայի Բունդեսթագի նախագահ Լամմերթի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել Հայաստանի Ազգային ժողովում նմանատիպ ծրագրի իրականացման հնարավորության մասին. արդեն կայացել են գործնական բանակցություններ Ազգային ժողովի աշխատակազմի և Գերմանիայի դեսպանության ներկայացուցիչների միջև` ՀՀ Ազգային ժողովում պրակտիկա անցնելու նպատակով 2013 թվականից Գերմանիայի 2 շրջանավարտ ընդունելու վերաբերյալ: «Սա ևս մեկ քայլ է միջխորհրդարանական համագործակցությունն ամրապնդելու ուղղությամբ»,-նշեց Հովիկ Աբրահամյանը: Հանդիպման ընթացքում քննարկվեցին տարածաշրջանային խնդիրներ և երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |