Սերժ Սարգսյանը բարձր է գնահատել հայրենիքի հանդեպ ՀԲԸՄ նվիրումն ու աջակցությունը![]() 19 հոկտեմբերի 2012 - 21:41 AMT PanARMENIAN.Net - Նախագահ Սերժ Սարգսյանը և Ռիտա Սարգսյանն այսօր մայրաքաղաքի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ներկա են գտնվել Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) 87-րդ ընդհանուր ժողովին նվիրված գալա համերգին: Միջոցառումից առաջ ելույթ է ունեցել և աշխարհի տարբեր երկրներից ընդհանուր ժողովի առիթով Հայաստան ժամանած Միության ավելի քան 300 պատվիրակներին, նվիրատուներին ու հյուրերին ողջունել է Նախագահ Սերժ Սարգսյանը: Հանրապետության ղեկավարն իր ելույթում անդրադարձել է Հայրենիքում և Սփյուռքում Միության ազգանպաստ գործունեությանը, հաջողություն, ուժ և եռանդ մաղթել Միության բոլոր անդամներին՝ հայրենիքի հզորացման պատվաբեր գործում, ինչպես նաև Հայաստան-սփյուռք կապերի ամրապնդման ուղղությամբ իրականացվող ամենօրյա աշխատանքում: «Բարձր եմ գնահատում Հայրենիքի հանդեպ կառույցի անդամների նվիրումն ու աջակցությունը, ինչպես նաև հայրենիքում և սփյուռքում Միության ջանքերով իրականացվող ազգանպաստ գործունեությունը: Հայկական բարեգործական ընդհանուր միության հայապահպանությանն ուղղված ավելի քան մեկդարյա գործունեության աշխարհագրության ընդլայնումը` կրթական, մշակութային, սոցիալական, եկեղեցաշինական, մարդասիրական և այլ ոլորտներում, ունի նաև բարոյական նշանակություն` ապագա սերունդների համար հոգևոր ժառանգության պահպանման, հայրենիքի հանդեպ սիրո, նվիրումի և պատասխանատվության զգացում սերմանելու իմաստով», - նշել է նախագահն իր ելույթում: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |