«168 ժամ». Խաչատուր Սուքիասյանը չի բացառում իր առաջադրումը նախագահական ընտրություններում![]() 20 հոկտեմբերի 2012 - 09:51 AMT PanARMENIAN.Net - Վերջերս տեղեկություններ են շրջանառվում այն մասին, որ գործարար, Աժ նախկին պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը կարող է առաջադրել իր թեկնածությունն առաջիկա նախագահական ընտրություններում: Երեկ «168 ժամ»-ի հետ զրույցում Սուքիասյանն, ըստ էության, չի հերքել այդ տեղեկությունները: Թերթի թղթակցի հարցին` հնարավո՞ր է առաջադրեք Ձեր թեկնածությունը նախագահական ընտրություններում, Խաչատուր Սուքիասյանը պատասխանել է. «Եկեք անձերի հարցը չբերենք առաջ: Կարևորը համակարգային հարցերն են: Պարզ է, որ ինչ-որ անձեր գալու են, իրենց գաղափարներով, արժեքներով: Սակայն եկեք չկենտրոնանանք դրա վրա»: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |