«168 ժամ». ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության կազմում Զուրաբյանին կարող է փոխարինել Մհեր Շահգելդյանը

«168 ժամ». ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության կազմում Զուրաբյանին կարող է փոխարինել Մհեր Շահգելդյանը

PanARMENIAN.Net - ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը վերջերս պարզել է, որ իրեն ԵԽԽՎ պատվիրակության կազմում ռոտացիոն սկզբունքով կարող է փոխարինել ՕԵԿ ներկայացուցիչ Մհեր Շահգելդյանը: ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության շուրջ նման իրավիճակ է ստեղծվել այն պատճառով, որ սկզբնապես պայմանավորված Զարուհի Փոստանջյան-Արմեն Ռուստամյան ռոտացիան որոշվել է չեղյալ ճանաչել` այն փոխարինելով Զուրաբյան-Շահգելդյան ռոտացիայով: Լևոն Զուրաբյանը պատրաստ է աղմուկ բարձրացնել, բողոքել և իր խախտված իրավունքները պաշտպանել միջազգային ատյաններում: Բայց նա հույս ունի, որ իշխանությունները կարոդ են հրաժարվել իրեն փոխարինելու մտադրությունից, դրանով զերծ մնալով միջազգային աղմուկից և խայտառակությունից: «168 ժամ»-ի թղթակցին չի հաջողվել այս հարցի վերաբերյալ մեկնաբանություն ստանալ Լևոն Զուրաբյանից, քանի որ հիմա նա հասանելի է միայն «այլընտրանքային» լրատվամիջոցների համար: Բացի այդ, ասում են, որ տնական ժամանակ է` Լևոն Զուրաբյանն իր հայտարարությունները համաձայնեցնում է ոչ միայն իր անմիջական ղեկավար Լևոն Տեր-Պետրոսյանի, այլև ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հետ:

 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
---