Այսօր Հայաստանում նշվում է Գյուղատնտեսության աշխատողի օրը![]() 20 հոկտեմբերի 2012 - 11:12 AMT PanARMENIAN.Net - Գյուղնախարարը շնորհավորական ուղերձ է հղել գյուղատնտեսության աշխատողի օրվա կապակցությամբ: Ոիղերձում մասնավորապես ասվում է. «Այս տարի, երկրորդ անգամ, ոլորտի հանդեպ ցուցաբերվող նորովի մոտեցման և պետական հոգածության պայմաններում, մենք պետականորեն նշում ենք Գյուղատնտեսության աշխատողի օրը: Հանրապետության նախագահի կողմից գերակա ոլորտ հռչակված Հայաստանի գյուղատնտեսությունը դանդաղ, բայց հետևողականորեն շարժվում է իրական բարեփոխումների ճանապարհով, նպատակ ունենալով հասնել մրցունակ ու ինքնաբավ այնպիսի մի մակարդակի, երբ հնարավոր կլինի լիովին ապահովել երկրի պարենային անվտանգությունը»: «Հարգելի գործընկերներ, գյուղաշխարհի մարդիկ, ֆերմերներ, գործարարներ, մասնագետներ, գիտնականներ, Ձեր ազգանվեր ու լարված աշխատանքի շնորհիվ է, որ մենք հաջողված գյուղատնտեսական տարվա բերառատ աշուն ենք վայելում, բոլոր ցուցանիշներով գերազանցելով նախորդ տարվա բնագծերը: Ձեր վաստակի հանդեպ մեծագույն հարգանքի և շնորհակալության զգացումով եմ շնորհավորում Ձեզ ` գյուղատնտեսության աշխատողի օրվա կապակցությամբ: Ցանկանում եմ բոլորիդ խաղաղ, արդյունավետ աշխատանք, երկրի ապագայի հանդեպ լուսավոր հավատի բազմապատկում: Երջանիկ եղեք, հաջողակ և առողջ»,-ասվում է գյուղնախարարի ուղերձում: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |