Սոս Սարգսյանի վիճակը կայուն է

Սոս Սարգսյանի վիճակը կայուն է

PanARMENIAN.Net - ՀՀ ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանի վիճակը կայուն է, նա բուժում է ստանում հիվանդանոցում: Այս մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասաց Համազգային թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանը:

Նրա փոխանցմամբ, դերասանի առողջական ծանր վիճակի մասին լուրերը չափազանցված են, և չեն համապատասխանում իրականությանը:

Մկրտչյանն ասաց, որ սիրված դերասանը շուտով դուրս կգրվի և կգնա տուն: Հայկական մամուլում լուրեր են տարածվել, որ ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանի վիճակը ծանր է և նա գտնվում է վերակենդանացման բաժանմունքում:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---