Ուկրաինայում հայկական եկեղեցու խորանի վերականգնումը կավարտվի մինչև տարեվերջ![]() 20 հոկտեմբերի 2012 - 11:57 AMT PanARMENIAN.Net - Ուկրաինայում հայկական եկեղեցու «Գողգոթա» փայտե խորանի վերականգնումը ձգձգվում է, սակայն մինչ տարեվերջ այն անպայման կտեղադրվի եկեղեցու բակում, հայտնում է analitika.at.ua-ն: Մասնավորապես, ինչպես հոկտեմբերի 18-ին հայտնել է Լվովի քաղխորհրդի պատմական միջավայրի պահպանության վարչության պետ Լիդիա Օնիշչենկոն, խնդիրներ են առաջացել Լեհաստանի գլխավոր ռեստավրատոի հետ կապված, քանի որ վերջինս առողջական խնդիրներ ունի: Նա պետք է Լեհաստան վերադառնա բուժման: Ըստ Օնիշչենկոյի, մինչ նոյեմբեր խորանի հետ կապված խնդիրները կլուծվեն: Արդեն մի քանի տարի է ընթանում են Հայկական եկեղեցական համալիրի վերականգնման աշխատանքները: Աշխատանքները ֆինանսավորում է Լեհաստանի մշակույթի նախարարությունը: Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս |