Ամենայն Հայոց կաթողիկոս. ՀԲԸՄ անդամները բազում հոգսեր են հանձն առել և հաղթահարել![]() 20 հոկտեմբերի 2012 - 14:35 AMT PanARMENIAN.Net - Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում այսօր տեղի ունեցած Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) 87-րդ ընդհանուր ժողովին մասնակցել է նաև Ամենայն Հայոց կաթողիկոսը: «Հոգևոր և ազգային մեր կյանքի բազում հոգսեր են հանձն առել և հաղթահարել Բարեգործականի անդամները, շատ խնդիրներ վճռել, առատ արգասիքներ ու հույս պարգևել մեր ժողովրդի զավակներին: Հայոց հոգևոր կենտրոնի ծրագրերի իրականացմանը Միությունը մասնակցել է ազնիվ ջանքերով, առատաձեռն սրտաբուխ նվիրատվություններով` վկայելով որդիական սերն ու հավատարմությունը Սուրբ Էջմիածնին», - ասաց Ամենայն Հայոց կաթողիկոսը: Կաթողիկոսը նշեց, որ ՀԲԸՄ շնորհիվ հայրենիքում գործում են Հայորդյաց տները, Հայաստանի տարբեր քաղաքներում հաստատվել են բարեգործական ճաշարանները, ՀԲԸՄ անդամների մեծազնիվ նվիրատվություններով վերաշինվում են եկեղեցիներ ու վանքեր, կառուցվում նորերը, նորոգվում են հոգևոր-կրթական հաստատությունները, նպաստ է բերվում եկեղեցականների նոր սերնդի պատրաստությանը ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |