Հայաստանը հաստատակամ է հայ-մեքսիկական հարաբերությունների զարգացման հարցում20 հոկտեմբերի 2012 - 14:48 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 14-19-ը աշխատանքային այցով Մեքսիկայում էր գտնվում ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Թաթուլ Մարգարյանը, որը համատեղության կարգով ՀՀ դեսպան է նշանակված նաև Մեքսիկայի Միացյալ Նահանգներում: Հոկտեմբերի 18-ին դեսպան Մարգարյանը հավատարմագրերը հանձնեց Մեքսիկայի նախագահ Ֆելիպե Կալդերոնին, որից հետո տեղի ունեցավ առանձնազրույց, որին մասնակցեց նաև ԱԳ նախարար Պատրիսիա Էսպինոզան: Մեքսիկայի նախագահի հետ տեղի ունեցած հանդիպմանը նախորդեցին դեսպան Մարգարյանի հանդիպումները Մեքսիկայի ԱԳ փոխնախարար, տիկին Լուրդես Արանդայի և Եվրոպայի հարցերով գլխավոր քարտուղար, դեսպան Խոսե Իգնասիո Մադրասոյի հետ: ՀՀ դեսպանին ընդունեց Մեքսիկայի խորհրդարանի նորընտիր նախագահ Հեսուս Մուրիլիո Քարամը, ինչպես նաև Սենատի արտաքին հարաբերությունների գծով երկարամյա պատասխանատու, ներկայումս խորհրդարանի փոխնախագահ Ֆրանցիսկո Առոյոն, հայտնում է ԱԳՆ մամլո ծառայությունը: Թե՛ գործադիր, թե՛ օրենսդիր մարմիններում տեղի ունեցած հանդիպումների ընթացքում մեքսիկական կողմն իր մեծ գոհունակությունը հայտնեց այն փաստի առթիվ, որ երկարամյա ընդմիջումից հետո Հայաստանը նորից դեսպան է նշանակել Մեքսիկայում՝ ավելացնելով, որ Հայաստանի, Հայաստանին հուզող հարցերի և տարածաշրջանային խնդիրների նկատմամբ կշարունակվի ավանդաբար բարեկամական ու հավասարակշռված քաղաքականությունը: Դեսպան Մարգարյանն իր հերթին հավաստիացրեց, որ հայկական կողմը հաստատակամ է հայ-մեքսիկական հարաբերությունների զարգացման ու խորացման հարցում: Այցելության շրջանակներում ՀՀ դեսպանը հանդիպում ունեցավ նաև Մեքսիկայի արտաքին առևտրի խթանման համար պատասխանատու «ProMexico» պետական կազմակերպության ղեկավարության հետ: Դեսպան Մարգարյանը ջերմ ընդունելության արժանացավ Մեքսիկայի հայ համայնքի ներկայացուցիչների կողմից, որոնց հետ հանդիպման ժամանակ քննարկվեցին համագործակցության հնարավորությունները և խնդիրները: Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Դեբեդ և Աղստև գետերի ավազաններում ջրի ելքերը նվազել են Առանձին դիտակետերում միայն դիտվել է ջրի ելքերի մեծացում Ոստիկանները, շղթա կազմելով, փորձել են խոչընդոտել կաթողիկոսի մուտքը Սարդարապատ Կադրերում երևում է, թե ինչպես է վեհափառը մի խումբ հոգևորականների հետ փորձում շարժվել դեպի հուշահամալիր, բայց ոստիկանները խոչընդոտում են ՌԴ-ն մտադիր է հյուպատոսություն բացել Ստեփանակերտում Նշվել է, որ իդեալական կլիներ, որ հյուպատոսությունը բացվեր 2024–ին Վարարման պատճառով մասնակի փլուզվել է նաև Իջևանի Խաշթառակ բնակավայր տանող կամուրջը Աշխատանքներ են իրականացվում հին շրջանցիկ ճանապարհը երթևեկելի դարձնելու ուղղությամբ |