Անգլիական այգում նկարելու միջոցով բարձրաձայնում են սոցիալական խնդիրների մասին20 հոկտեմբերի 2012 - 15:04 AMT PanARMENIAN.Net - Անգլիական այգում այսօր անցկացվում է «ՍՈՑ+ԱՐՏ» նկարչական միջոցառումը: Այգու տարածքում տեղադրված են վերամշակված թղթեր, ներկեր, վրձիններ և այլ նկարչական նյութեր: Միջոցառումը կազմակերպվել է «Մարդ, արվեստ, լրատվություն» ծրագրի շրջանակներում, որն իր հերթին իրականացվում է` որպես «Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ» ծրագրի մի մաս: «Մարդ, արվեստ, լրատվություն» ծրագրի հիմնադիր Լիա Մխիթարյանը PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ միջոցառման նպատակն է նկարելու միջոցով բարձրաձայնել յուրաքանչյուրին անհանգստացնող սոցիալական խնդիրները: «Այդ իսկ պատճառով հրավիրված են բոլորը, յուրաքանչյուր ցանկացողին հնարավորություն ենք տալիս նկարչության միջոցով արտահայտել իր մտահոգությունները: Փորձում ենք ցույց տալ, որ տեքստային արտահայտչամիջոցին այլընտրանք կա, և ուրախալի է, որ մասնակցում են ամենատարբեր տարիքի մարդիկ` սկսած փոքրիկ երեխաներից մինչև տարեցներ»,- նշեց նա` հավելելով, որ միջոցառման ընթացքում նկարված աշխատանքներից ամենահաջողվածները տեղ կգտնեն «Մարդ, արվեստ, լրատվություն» ծրագրի կայքում, ինչպես նաև, հնարավոր է, մասնակցեն թեմատիկ ցուցահանդեսին: Օրվա տրամադրությունն իր նվագակցությամբ ապահովում է «Around Guitar» («Կիթառի շուրջ») երաժիշտների խումբը: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | «Փյունիկի» չեմպիոնական գավաթը՝ ftNFT ֆիջիթալ սփեյսում Արդյունքները կամփոփվեն հունիսի 10-ին Բագրատ սրբազան․ ՀՀ և ՌԴ հարաբերություններում ճգնաժամ կա, նոր և խորը երկխոսության կարիք կա Սրբազանը ասուլիս է տվել միջազգային ԶԼՄ-ներին Սիմոնյանը՝ Զախարովային․ Կարող ենք փոխանցել ԼՂ-ում վերջին ռազմական գործողության ժամանակ 200-ից ավելի մահացած հայերի անունները Նա նաև ասել է, որ ստեր չի մեկնաբանում Զախարովան, ՀՀ-ից Բուչայում զոհվածների ցուցակ է ուզել՝ խոսելով հայկական պատվիրակության այցից Ուկրաինա «Հուսով ենք, որ այն մարդկանց ցուցակը, որոնք, իբր, զոհվել են Բուչայում, մեր հայ բարեկամները մեզ կփոխանցեն»,–ասել է նա |