ԱԳՆ-ում հաստատեցին Բեյրութի պայթյունի հետևանքով հայուհու մահվան մասին լուրը20 հոկտեմբերի 2012 - 16:02 AMT PanARMENIAN.Net - Լիբանանում Հայաստանի դեսպանատունը հաստատում է Բեյրութում տեղի ունեցած պայթյունի հետևանքով հայազգի Ժորժետա Սարգսյանի մահվան մասին լուրը: Այս մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասաց ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը` հավելելով, որ 9-ամյա տղայի մահվան մասին տարածված լուրերի վերաբերյալ դեռ ոչ մի պաշտոնական տեղեկություն չկա:Nouvelles d’Armenie-ի փոխանցմամբ, երեկ Բեյրութում 8 կյանք խլած պայթյունի հետևանքով զոհվել են Ժորժետա Սարգսյանն ու 9-ամյա Նոյ Դոդելյանը: Պայթյունից մի քանի ժամ անց Բեյրութի «Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր Շահան Քանդահարյանը հայտնել էր PanARMENIAN.Net ի թղթակցին 9-ամյա հայ երեխայի վիրավորվելու մասին: Ըստ Քանդահարյանի, ավելի ուշ այդ տեղեկությունը չհաստատվեց: Բեյրութի քրիստոնեական թաղամասում անհայտ անձինք ավտոմեքենա են պայթեցրել: Ահաբեկչության զոհ է դարձել առնվազն 8 մարդ: Ավելի քան 90 մարդ վիրավորվել է: Պայթյունը տեղի է ունեցել Սասին հրապարակում, ընդդիմադիր «Մարտի 14 շարժում» կենտրոնակայանի մոտ: Պայթյունը Բեյրութում բողոքի զանգվածային ալիք է բարձրացրել: Քրիստոնեական և մահմեդական միավորումները պահանջում են կառավարության անհապաղ հրաժարականը: Քաղաքում բարիկադներ են կառուցվում և վրանային ավաններ, փոխհրաձգություն է գնում թշնամաբար տրամադրված իսլամական համայնքների միջև: Ուշագրավ Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Ամենաընթերցվողը բաժնում | Լոռու մարզպետի աշխատակազմ․ Լուրերը, թե աղետի պատճառը «ՁորաՀԷԿ»-ի ջրընդունիչից ջրի բացթողումն է, կեղծ են Նշվում է, որ նման նախազգուշացումներ «Ձորագետ Հիդրո» ՍՊԸ-ի կողմից արվում են յուրաքանչյուր տարի ԵՄ արտաքին կապերի կոմիտեն կրկին կոչ է արել Բաքվին ազատել քաղբանտարկյալներին Նշվում է, որ Բաքվում կայանալիք COP 29–ը հնարավորություն է Ադրբեջանի համար հաստատել իր հավատարմությունը միջազգային իրավունքին Խոսնակ. Ծառուկյանը հյուրընկալել է Բագրատ սրբազանին իր տանը, մնացածը հորինված է Նա նշել է, որ սրբազանը Ծառուկյանին դիմել է օրեր առաջ բնական աղետից տուժած բնակավայրերին օգնության ձեռք մեկնելու խնդրանքով ՀԿԵ–ն պարզում է աղետի գոտում վնասի չափը, վերականգնման աշխատանքներ տանում Իրականցվում է էլեկտրաենթակայանների չորացում, վերականգնվում է վնասված կայանների էլեկտրամատակարարումն ու կապը |