Ներքաղաքային երթուղիներից գումարներ գանձվել են Գյումրու բյուջե՞, թե՞ Վարդան Ղուկասյանի որդու գրպանը20 հոկտեմբերի 2012 - 16:18 AMT PanARMENIAN.Net - Երեկ Գյումրու ներքաղաքային երթուղին սպասարկող մի շարք երթուղայիններ գործադուլ են հայտարարել և գիծ դուրս չեն եկել: Ըստ «Ժողովուրդ» թերթի տեղեկությունների` նոր քաղաքապետ Սամվել Բալասանյանը «համարձակվել է» զգուշացնել, որ երթուղային տաքսիներից գանձվող գումարներն այսուհետ մտնելու են քաղաքապետարանի բյուջե, իսկ դա դուր չի եկել նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանին և նրա շրջապատին: Բանն այն է, որ տարիներ շարունակ վարորդներն օրվա վերջում այդ գումարները փոխանցել են նրա որդուն կամ որդու ընկերներին: Վարդան Ղուկասյանի մամլո խոսնակ Լիլիթ Աղեկյանը վստահեցնում է՝ Ղուկասյանի որդին կապ չի ունեցել Գյումրու ներքաղաքային երթուղին սպասարկող երթուղայիններից գանձվող գումարների հետ: «Ես չգիտեմ, ո՞վ է այդ լուրը տարածել: Գյումրու քաղաքապետարանը այն եզակիներից է, որ կարողացել է կազմակերպել երթուղիների աշխատանքներն այնպես, որ գումարները գանձվել են քաղաքային բյուջե: Ամոթ է, էլ բան չկա ասելու, արդեն ասում են, որ քաղաքապետի տղան էր գանձում»,-PanARMENIAN.Net ի թղթակցին ասաց նա: Թերթը գրում է նաև, որ գյումրեցիների շրջանում խոսակցություններ են շրջանառվում այն մասին, որ Վ. Ղուկասյանը հրահանգել է անօրինական և օրինական աշխատող երթուղայինների վարորդներին ցանկացած պահի պատրաստ լինել համընդհանուր գործադուլ անցկացնելուն, եթե հանկարծ Բալասանյանը կրկին պահանջի գանձվող գումարները հատկացնել քաղաքապետարանին: Պարզաբանելով այս հարցը՝ նախկին քաղաքապետի խոսնակն ասաց. «Ես չգիտեմ, գործադուլ են հայտարարել վարորդները, թե ոչ, բայց կարծում եմ, որ երևի պատճառն այն է, որ առաջարկվող պայմանները դուր չեն եկել վարորդներին»: Այս ամենի վերաբերյալ PanARMENIAN.Net ի թղթակցին Գյումրու ներկայիս քաղաքապետ Սամվել Բալասանյանի մամլո խոսնակ Զոհրաբ Եգանյանն ասաց. «Քաղաքապետարանի կողմից իրականացվում է գույքագրում, ստուգումներ, կատարվել են երթուղիների հաշվառում, ինչը չէր կարող խանգարել երթուղիների աշխատանքին»: Բալասանյանի խոսնակը տեղեկություն չուներ վարորդների գործադուլի մասին: Իսկ Ղուկասյանի որդու՝ ներքաղաքային երթուղիներից գումարներ գանձելու մասին ասաց. «Հրավիրվելու են ստուգումներ իրականացնող կազմակերպություններ, որոնք կպարզաբանեն այդ հարցը: Ես այս պահին ո´չ կարող եմ հերքել, ո´չ հաստատել այդ տեղեկությունը»: Ուշագրավ Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Ամենաընթերցվողը բաժնում | ԱԽ քարտուղար․ Կիրանցում 4 շինություն կա, որ 1976–ի քարտեզով չի մնում ՀՀ տարածքում Նա հավելել է, որ այդ բոլոր խնդիրները լուծվելու են Հատուկ սակագներով SWIFT փոխանցումներ․ Ֆասթ Բանկում նոր ակցիա է սկսվել Ակցիայից օգտվելու համար անհրաժեշտ է Բանկում կատարել 500,000 և ավելի դրամին համարժեք արտարժույթի փոխարկում Միրզոյանը՝ Բուրիչին. ՀՀ–ն կառուցողական ներգրավված է տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման քննարկումներում Միրզոյանը ստորագրել է Օվիեդոյի կոնվենցիան Իդրամ Ջունիորն ու Կորիզը գործակցության հուշագիր են կնքել Կազմակերպությունները մշակում են ֆինանսական կրթության նոր մրցույթ |