Քաղաքագետ. Եթե ԲՀԿ-ն հրաժարվեց վեց նախարարական պորտֆելից, փոխվարչապետի պաշտոնն ինչի՞ն է պետք20 հոկտեմբերի 2012 - 16:47 AMT PanARMENIAN.Net - Նախագահական ընտրություններից երեք ամիս առաջ, ինչ-որ փոխվարչապետի պաշտոնի համար, դժվար «Բարգավաճ»-ը համաձայնի մտնել իշխող կոալիցիայի մեջ: PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղաքագետ Երվանդ Բոզոյանը՝ մեկնաբանելով մամուլում տարածված այն լուրերը, թե այժմ քննարկվում է ընտրություններում գործող նախագահին սատարելու դիմաց ԲՀԿ-ին երեք նախարարական պորտֆել, ինչպես նաև փոխվարչապետի պաշտոնը տալու հարցը: «Եթե ԲՀԿ-ն հրաժարվեց վեց նախարարական պորտֆելից, փոխվարչապետի պաշտոնն ինչի՞ն է պետք»,- հարցրեց քաղաքագետը: Երվանդ Բոզոյանը կարծում է, որ այսպիսի տեղեկատվական հոսքերը նպատակ ունեն ցույց տալու, որ «Բարգավաճ»-ը ըստ էության լուրջ ընդդիմություն չէ և գործող նախագահի հիմնական մրցակիցը չէ: Այնուամենայնիվ, քաղաքագետը տարածվածը լուրերը անտրամաբանական է համարում զուտ բովանդակային իմաստով: «Այսինքն եթե մարդը պատրաստ էր մտնել իշխանության մեջ, ուրեմն կմտներ մայիսին: Այն ժամանակ ավելի շատ բան էին առաջարկում, քան այսօր »,- ասաց Երվանդ Բոզոյանը: Հիշեցնենք, որ այսօր մամուլը գրեց, թե այժմ քննարկվում է ԲՀԿ-ին երեք նախարարական պորտֆել, ինչպես նաև փոխվարչապետի պաշտոնը տալու հարցը: Ընդ որում՝ խոսվում է սահմանադրական հանրաքվեով փոխվարչապետի պաշտոնն ու ստատուսն ամրագրելու տարբերակի մասին: Եթե սահմանադրական հանրաքվե անցկացվի, կարող են սահմանվել փոխվարչապետի ավելի լայն լիազորություններ, որոնք կգոհացնեն ԲՀԿ-ին: Ուշագրավ Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Ամենաընթերցվողը բաժնում | ՀԿԵ–ն պարզում է աղետի գոտում վնասի չափը, վերականգնման աշխատանքներ տանում Իրականցվում է էլեկտրաենթակայանների չորացում, վերականգնվում է վնասված կայանների էլեկտրամատակարարումն ու կապը Fast Shift-ի օգտատերերը կարող են վճարել ՃՈ տուգանքները հավելվածում Հնարավոր է իրականացնել նաև կայանման համար նախատեսված կարմիր գծերի վճարումները Փոխվարչապետ Գրիգորյանը մասնակցում է ԵՏՀ խորհրդի նիստին Նա նախագահել է նիստը Թուրքիայի ԱԽ-ն հայտարարել է, թե աջակցում է Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի կնքմանը Հայտարարության մեջ անդրադարձ կա հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացին |