Իսլանդիայում տեղի է ունենում սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ հանրաքվե

Իսլանդիայում տեղի է ունենում սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ հանրաքվե

PanARMENIAN.Net - Շաբաթ օրը Իսլանդիայում տեղի է ունենում սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ հանրաքվե: Ներկայիս սահմանադրությունը, որն ընդունվել է ավելի քան 60 տարի առաջ, շատերը հնացած են համարում, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Հանրաքվեում ներառված են պետությունում եկեղեցու դերի, օգտակար հանածոների սեփականության, ինչպես նաև ընտրական օրենսդրությունում փոփոխություններ մտցնելու վերաբերյալ հարցեր:

Հանձնաժողովը, որը բաղկացած է հասարակ իսլանադցիներից, ովքեր ընտրվել են բարեփոխումները նախապատրաստելու համար, մշակել է սահմանադրության փոփոխման առաջարկներ:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---