Աֆղանստանի հարավում սպանվել է 6 ոստիկան

Աֆղանստանի հարավում սպանվել է 6 ոստիկան

PanARMENIAN.Net - Աֆղանստանի հարավում Գիլմենդ նահանգի Գերիշկ բնակավայրում թալիբները գնդակահարել են 6 ոստիկանների, երբ նրանց նախ թունավորել են վերջիններիս գործընկերները, հաղորդում է «Ինտերֆաքսը»:

«Խոհարարն ու ոստիկանը թույն են լցրել վերջինիս գործընկերների ուտելիքի մեջ, ինչից հետո նրանք կորցրել են գիտակցությունը և գնդակահարվել»,-հաղորդել է տեղական վարչակազմի ներկայացուցիչ Ահմադ Զեերակը:

Ինչպես նա է պնդում, թունավորմանը մասնակցած ոստիկանն արդեն ձերբակալվել է, սակայն խոհարարը դեռևս շարունակում է ազատության մեջ մնալ:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---