Սպանվել է Մուամար Քադաֆիի կրտսեր որդին21 հոկտեմբերի 2012 - 15:52 AMT PanARMENIAN.Net - Լիբիայի նախկին առաջնորդ Մուամար Քադաֆիի որդին՝ Համիսը, սպանվել է Բանի Վալիդ քաղաքում, հաղորդում է Վեդոմոստին՝ մեջբերելով The Guardian թերթի կայքը: 28-ամյա Համիս Քադաֆիի մարմինը հայտնաբերվել է նախկին զինվորականների, որոնք շարունակում են սատարել նախկին ռեժիմին նույնիսկ երկրի առաջնորդի մահվանից հետո, և աշխարհազորայինների միջև մարտի ժամանակ, ովքեր հանդես են գալիս Լիբիայի ներկա կառավարության կողմից: Կառավարությունը հաղորդել է 13 զոհերի և 121 տուժածների մասին քաղաքի համար չորս օր տևած մարտերի արդյունքում: Կառավարության մամլո ծառայությունը հաստատել է Քադաֆիի մահը: Ավելի վաղ նրա մահվան մասին հաղորդագրությունները մի քանի անգամ հայտնվել են ԶԼՄ-ներում, սակայն ավելի ուշ՝ չեն հաստատվել: Համիս Քադաֆին համարվում է Լիբիայի նախկին առաջնորդի ամենադաժան որդիներից մեկը: Լիբիայում Համիսը գլխավորում էր հատուկ նշանակության 32-րդ ջոկատը, որի անդամներին մեղադրում են բազմաթիվ սպանությունների, բռնության, բնակիչներին տանջանքների ենթարկելու մեջ: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ Փաշինյանն աղետի գոտի է այցելել Նա այցելել է Վանաձոր-Ալավերդի միջպետական ճանապարհի Մարց գյուղի հատված |