Դամասկոսում պայթյունի ժամանակ մահացել են առնվազն 10 հոգի

Դամասկոսում պայթյունի ժամանակ  մահացել են առնվազն 10 հոգի

PanARMENIAN.Net - Այսօր Դամասկոսում տեղի է ունեցել խոշոր ահաբեկչություն: Զոհերի ստույգ թիվն առայժմ անհայտ է, վերջին տվյալներով, մահացել են 10 հոգի:

Al Jazeera հեռուստաալիքի տվյալներով, պայթյունը տեղի է ունեցել հին Դամասկոսում ոստիկանության բաժանմունքի մոտ: Sky News-ի տվյալներով, պայթել է պայթուցիկ նյութերով լցված ավտոմեքենան:

Հնարավոր է, ահաբեկչությունը է ՄԱԿ և ԱՊԼ բանագնաց Լահդար Բրահիմիի և Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հանդիպմանը, որը կայացել է այսօր Դամասկոսում: Բրահիմին կոչ է արել Սիրիայի կառավարությանը և ապստամբներին հրադադար հայտարարել մահմեդական Իդ ալ Ադհա տոնի առիթով, որն այս տարի սկսվում է հոկտեմբերի 26-ին:

Բրահիմին հավելել է, որ տոնի առիթով հրադադարը նրա անձնական նախաձեռնությունն է:

 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---