Տրիպոլիում ցուցարարները ներխուժել են խորհրդարանի շենքի տարածք

Տրիպոլիում ցուցարարները ներխուժել են խորհրդարանի շենքի տարածք

PanARMENIAN.Net - Տրիպոլիում մոտ 500 ցուցարարներ ներխուժել են լիբիական խորհրդարանի շենքի տարածք, հաղորդում է Reuters-ը: Ցուցարարները պահանջում են դադարեցնել Բենի-Վալիդ քաղաքի մարտերը: Քաղաքը վերջին մի քանի օրերի ընթացքում գնդակոծվում է հրետանային զենքերով Միստրատա քաղաքի աշխարհազորայինների կողմից: Հանրահավաքի մասնակիցները ցույց են կազմակերպել խորհրդարանի դիմաց, ապա ավելի են մոտեցել շինությանը:

Բենի-Վալիդում արդեն մի քանի օր է շարունակվում են մարտերը: Վերջին տվյալներով, մարտերի ընթացքում զոհվել է մոտ 30 մարդ: Բախումների կոնկրետ պատճառները հայտնի չեն: Հայտնի է, որ հազարավոր խաղաղ բնակիչներ փախել են քաղաքից:

 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---