Դավիթ Նալբանդյանը ATP վարկանիշում իջել է 12 հորիզոնականով![]() 22 հոկտեմբերի 2012 - 10:16 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 22-ին ATP-ն հրապարակել է աշխարհի ուժեղագույն թենիսիստների հերթական վարկանիշային ցուցակը: Արգենտինահայ թենիսիստ Դավիթ Նալբանդյանը իջել է 12 հորիզոնականով: Նա 635 միավորներով զբաղեցնում է 77-րդ հորիզոնականը: Ավելի վաղ Նալբանդյանը հայտարարել էր, որ չի կարողանա կորտ դուրս գալ մինչև 2013թ: Նա ունի կողի վնասվածք և վերականգնման համար կպահանջվի 6-10 շաբաթ: Աշխարհի լավագույն թենիսիստների ցուցակը 12165 միավորով շարունակում է գլխավորել շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերը: 2-րդ հորիզոնականում 11970 միավորով սերբ Նովակ Ջոկովիչն է, իսկ լավագույն թենիսիստների եռյակը եզարափակում է Էնդի Մարրեյը, ով ունի 7690 միավոր: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |