Դավիթ Հայրապետյանը պատրաստվում է 2013թ Եվրոպայի առաջնությանը

Դավիթ Հայրապետյանը պատրաստվում է 2013թ Եվրոպայի առաջնությանը

PanARMENIAN.Net - Ռուսաստանի բազմակի չեմպիոն, 2009-ին աշխարհի փոխչեմպիոն, 2012թ Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Դավիթ Հայրապետյանը, ով հանդես է գալիս մինչև 49կգ քաշային կարգում, ծրագրում է մասնակցել հաջորդ տարի կայանալիք աշխարհի և Եվրոպայի առաջնություններին:

«Մեր գլախովր խնդիրը Եվրոպայի` մայիսին, և աշխարհի` նոյեմեբերին, կայանալիք առաջնություններն են: Այդ պատճառով իսկական աշխատանքները կսկսվեն հաջորդ տարվա սկզբին»,-բռնցքամարտիկի մարզիչ Վալերի Էնտալցևի խոսքը հաղորդում է rsport.ru-ն:

Ըստ նրա, նախքան Եվրոպայի առաջնությունը բռնցքամարտիկը հանդես կգա 2 միջազգային մրցաշարերում, որոնք տեղի կունենան փետրվարին և ապրիլին, ենթադրաբար Բուլղարաիայում կամ Խորվաթիայում:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---