Այսօր առավոտյան Թեհրանում մահապատժի են ենթարկել միանգամից 10 հոգու![]() 22 հոկտեմբերի 2012 - 11:58 AMT PanARMENIAN.Net - Այսօր առավոտյան Թեհրանում մահապատժի են ենթարկվել 10 հոգի, հաղորդում է MEHR գործակալությունը: Տեղեկատվության համաձայն, այդ մարդիկ մահապատժի են դատապարտվել ավելի քան երկու տոննա թմրանյութերի անօրինական շրջանառության և վաճառքի մեջ մեղադրանքով: Երկու առանձին խմբերով նրանք իրացրել են թմրանյութերը Թեհրանում: Այդ անձանց պատկանող դրամական միջոցները, հողատարածքները և սեփականությունն առգրավվել են հօգուտ պետության: Միջազգային ԶԼՄ-ների տեղեկատվության համաձայն, անցած տարվա ընթացքում Իրանում մահապատժի է ենթարկվել ավելի քան 488 հոգի: Մահապատժի ենթարկվածների 33 տոկոսը մեղադրվել են թմրանյութերի վաճառքի մեջ, 13 տոկոսը` բռնաբարության: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |