ԵՀՄՖ-ն պահանջում է ՀՀ վարչակազմից դադարեցնել «Վարդան Օսկանյանի քաղաքական հետապնդումները»

ԵՀՄՖ-ն պահանջում է ՀՀ վարչակազմից դադարեցնել «Վարդան Օսկանյանի քաղաքական հետապնդումները»

PanARMENIAN.Net - ԲՀԿ անդամ, ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանին ուժային պետական կառույցների կողմից պաշտոնական մեղադրանքի առաջադրման առնչությամբ Եվրոպայի Հայկական միությունների ֆորումի (ԵՀՄՖ) նախագահությունն այն որակում է որպես առանց իրավաբանական հիմնավորման քաղաքական հետապնդում և գալիք ՀՀ նախագահական ընտրություններին հավանական մրցակցին միտումնավոր խաղից դուրս բերելու փորձ: Արտերկրի հայության համար Վարդան Օսկանյանը դարձել է օրինակ` անձնվեր աշխատանքով հայության իղձերն իրականացնելու գաղափարների իրագործման հարցում:Սփյուռքն ունի մեծ թվով այլ օրինակներ,երբ իրենց տնտեսական ֆիդայիներ համարող մի շարք հայտնի սփյուռքահայ գործիչների Հայաստանում սնանկացնելու աստիճանի են հասցրել և կամ սնանկացրել ու երկրից դուրս շպրտել: Այսօր առաջին անգամ նաև հայրենասեր քաղաքական գործչի նկատմամբ է կիրառվում բարոյապես ոչնչացնելու և երկրից դուրս շպրտելու քաղաքականությունը: Արդյունքում` հայության վերջին հույսը հատում է, ապատիան մեծանում և ահագնացած արտագաղթի տեմպերը նվազելու փոխարեն աճում են` երկիրը տանելով մինչ վերջնական կործանման, ասվում է ԵՀՄՖ հաղորդագրության մեջ:

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ձախողված արտաքին, տնտեսական քաղաքականության պայմաններում «ցանկացած ՀՀ քաղաքացի հանցագործ է» կարգախոսով առաջնորդվելը միմիայն վնասում է պետության առանց այն էլ ցածր մակարդակի վրա գտնվող վարկը և ստեղծվում մի արժեհամակարգ, որտեղ բացակայում է հանրային կյանքի որևէ ոլորտի զարգացում:

ՀՀ վարչակազմից պահանջում ենք անհապաղ դադարեցնել քաղաքական հետապնդումները Վարդան Օսկանյանի՝ ինչպես նաև կոալիցիան լքած ԲՀԿ նախարարների հանդեպ և լծվել պետական միջոցները հափշտակած ՀՀԿ անդամների և նրանց հովանավորյալ պետպաշտոնյաների բացահայտմանը, իսկ հանցագործության փաստեր չգտնելու պարագայում ԵՀՄՖ-ը պատրաստ է ցուցաբերել լայնամասշտաբ աջակցություն»,-ասվում է ԵՀՄՖ հաղորդագրության մեջ:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---