ՀԱՅԱՍՏԱՆՆ ՈՒ ԻՐԱՆԸ ԶԱՐԳԱՑՆՈՒՄ ԵՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ

PanARMENIAN.Net - Իրանի առողջապահության, բժշկության եւ բժշկական կրթության փոխնախարար Մոհամմադ Նուրին եւ Հայաստանի առողջապահության նախարարՆորայր Դավթյանը քննարկել են բժշկության եւ առողջապահության ոլորտում երկու երկրների համագործակցությանն առնչվող հարցեր: Երկուշաբթի օրը Երեւանում կայացած հանդիպմանը Մ.Նուրին եւ Ն. Դավթյանը քննարկել են առողջապահության, բժշկության, դեղագործության եւ դեղաբանության, բժշկական սարքավորումների եւ կրթության բնագավառում հայ-իրանական համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր: Մ. Նուրին եւ Ն. Դավթյանը նշել են Հայաստանի եւ Իրանի առողջապահության նախարարությունների միջեւ ավելի վաղ ձեռքբերված պայմանավորվածությունների եւ համաձայնագրերի իրականացման անհրաժեշտությունը: Աշխատանքային այցով Երեւան ժամանած Իրանի առողջապահության նախարարության պատվիրակությունն այսօր այցելել է նաեւ Հայաստանի մայրաքաղաքի մի քանի բժշկական հիմնարկություններ:
 Ուշագրավ
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
---