The Independent-ը լուսանկար է հրապարակել, որը վկայում է Հայոց ցեղասպանությանը գերմանացիների մասնակցության մասին22 հոկտեմբերի 2012 - 13:03 AMT PanARMENIAN.Net - Բրիտանական The Independent-ը լուսանկար է հրապարակել, որը ենթադրաբար արվել է 1915 թվականին: Լուսանկարում վեց տղամարդ է պատկերված մարդկային գանգերի ֆոնի վրա՝ այն ամենի, ինչ մնացել էր մի խումբ հայերից, գրում է թերթը: Լուսանկարի տղամարդկանցից երեքը թուրք սպա են, մեկը քուրդ և ևս երկուսը՝ գերմանական կայսերական բանակի սպայի համազգեստով: Ինչպես նշում է թերթը, լուսանկարը հիշեցնում ավելի ուշ ժամանակի լուսանկարները, երբ նացիստ զինվորներն ու սպաները լուսանկարվում են Հոլոքոսթի զոհերի ֆոնի վրա: «Մասնակցե՞լ են արդյոք գերմանացիները 1915թ. հայերի զանգվածային սպանություններին: Սա նման առաջին լուսանկարը չէ, սակայն, մինչ օրս գերմանացիների վրա որևէ լուրջ պատասխանատվություն չէր դրվում 20-րդ դարի առաջին ցեղասպանության համար: Գերմանացի դիվանագետները նկարագրում էին հայերի բռնագաղթն ու զանգվածային սպանությունները Օսմանյան Թուրքիայում՝ անվանելով երիտթուրքերին «սրիկաներ»: Ավելի ուշ Ռեյխստագը դատապարտեց հայերի ջարդը»,-գրում է թերթը: Բերելով Գերմանիայի ներկայացուցիչների հիշողություններն ու վկայությունները Հայոց ցեղասպանության մասին, այդ թվում նրանց, ովքեր փորձել են աշխարհին իրազեկել թուրքերի վայրագությունների մասին՝ The Independent-ը եզրակացնում է. «Սակայն, մենք երբեք չենք իմանա հայերի ջարդերի զոհերի ոսկորների ֆոնի վրա լուսանկարված երկու սպաների անունները»: Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ ՌԴ մասնագետները երկաթուղու ջրալցված հատվածների մանրազնին հետազոտություն են իրականացնում Ներկայում իրականցվում է էլեկտրաենթակայանների չորացում, վերականգնվում է վնասված կայանների էլեկտրամատակարարումը |