Բեյրութում հարաբերականորեն հանգիստ իրավիճակ է![]() 22 հոկտեմբերի 2012 - 13:30 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 22-ի առավոտյան Բեյրութում համեմատական հանգիստ իրավիճակ է, միայն հարավային շրջաններում պարբերաբար ճանապարհներ են փակվում: Այս մասին PanARMENIAN.Net ին ասաց լիբանանյան «Ազդակ» պարբերականի գլխավոր խմբագիր Շահան Քանդահարյանը, հավելելով, որ կառավորության շենքի տարածքը գտնվում է իրավապահ մարմինների խիստ հսկողության տակ: «Մարդիկ աշխատանքի են դուրս եկել, քաղաքում կյանքը աստիճանաբար կարգավորվում է, սակայն ընդհանուր լարվածությունը պահպանվում է: Ակնհայտ է, որ օրվա ընթացքում կհնչեն քաղաքական հայտարարություններ, քանի որ ընդդիմությունը շարունակում է պահանջել կառավարության հրաժարականը», - նշեց Քանդահարյանը` հավելելով, որ գերտերությունների ներկայացուցիչները «զորակցում են երկրի կայունությանը»։
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |